GPS արբանյակային վերահսկողության և գեո տեղեկատվական համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հասցեն
Հասցե:
ՀՀ, 0014, Երևան, Ազատության 27
GPS քարտեզագրության և գեո տեղեկատվական GIS համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հեռախոսը
Հեռախոսներ:
+374 77 130005
+374 10 285828

Մեր մասին

«Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS): Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա մենք կառուցել ենք ողջ Հայաստանի և մայրաքաղաք Երևանի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը: Կազմակերպության մասնագետները ստեղծել են յուրահատուկ ծրագրային համակարգ, որը մեծ ճշգրտությամբ որոշում և հարմար տեսքով պատվիրատուին է ներկայացնում վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն ու շարժման ուղղությունը:

Կազմակերպության ծառայությունները նախատեսված են այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են աշխատանքային կարգապահության բարձրացմամբ, ավտոպարկի շահագործման ծախսերի կրճատմամբ, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմամբ, փոխադրումների անվտանգության բարձրացմամբ:

Դիրքորոշման տեխնոլոգիաները աշխատում են գործարար տարբեր ոլորտներում, և մենք առաջարկում ենք աշխատակիցների, տրանսպորտային միջոցների և բեռների հսկման տիպային խնդիրների պատրաստի լուծումների մի ամբողջական փաթեթ:

Պատրաստի լուծումների թվում են հետևյալ տիպի կազմակերպություների համար նախատեսված արտադրանքը.
  • տաքսի ծառայություններ,
  • առաքման ծառայություններ,
  • տրանսպորտային ծառայություններ,
  • բանկային և ինկասացիոն կազմակերպություններ,
  • բժշկական բաժանմունքներ,
  • պետական կառույցներ:

Հաշվի առնելով յուրաքանչյուր պատվիրատուի առաջադրած խնդրի յուրահատկությունը, օգտագործելով կուտակված փորձն ու ունեցած գիտելիքները մենք պատրաստ ենք հստակ գործող տեխնոլոգիական հենքի վրա մշակել խնդրին հարմարեցված և նրա առանձնահատկությունները հաշվի առնող հատուկ լուծումներ:



GPS արբանյակային վերահսկողության և գեո տեղեկատվական համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հասցեն
Նորույթ:
Համակարգի վիդեո նկարագրություն
Համակարգի վիդեո նկարագրություն
GPS արբանյակային վերահսկողության և գեո տեղեկատվական համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հասցեն
Մեր հաճախորդներից են: