GPS արբանյակային վերահսկողության և գեո տեղեկատվական համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հասցեն
Հասցե:
ՀՀ, 0014, Երևան, Ադոնցի 8
GPS քարտեզագրության և գեո տեղեկատվական GIS համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հեռախոսը
Հեռախոսներ:
+374 77 130005
+374 10 285828

Արտադրանք

Տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման «Locator v1.x» ծրագրային համակարգը նախատեսված է աշխատակիցների, տրանսպորտային միջոցների և բեռների հսկման խնդիրները լուծելու համար: Օգտվելով «Locator v1.x» ծրագրային համակարգից Դուք, առանց գրասենյակից դուրս գալու, միշտ կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ Ձեր տրանսպորտային միջոցների աշխարհագրական դիրքի, արագության, շարժման ուղղության և նրանց վիճակի մասին:


Locator v1.x Համակարգի նկարագրությունը

 Locator - Տրանսպորտի արբանյակային GPS վերահսկողության համակարգ
Տեղեկատվութուն իրական ժամանակում

Դիրքորոշումը
Էլեկտրոնային քարտեզի վրա պարզեք Ձեր ավտոմեքենաների և քաղաքային միջավայրի այլ օբյեկտների գտնվելու վայրը:

 Locator - Տրանսպորտի արբանյակային GPS վերահսկողության համակարգ
Տեղեկատվութուն իրական ժամանակում

Վիճակը
Իրական ժամանակում ստացեք ավտոմեքենայի արագության, շարժման ուղղության և մեքենայի վիճակի մասին սպառիչ տեղեկատվություն: Տեղի ունեցած արտակարգ իրավիճակների մասին հաղորդագրությունները Ձեզ կհասնեն հաշված վայրկյանների ընթացքում:

 Locator - Շարժական օբյեկտների GPS անվտանգության համակարգ
Պահեստավորված տեղեկատվության զեկույց

Վիճակագրությունը
Վերլուծեք տրանսպորտային միջոցների անցած օրվա, շաբաթվա, ամսվա ընթացքում տեղաշարժման երթուղիները: Որոշեք այդ երթուղիների երկարությունը, ստացեք մանրամասն տեղեկատվություն տրանսպորտային միջոցների տարբեր տվիչների գործարկման վերաբերյալ:

 Locator - Ավտոմեքենաների GPS երթուղայնացման և մոնիտորինգային համակարգ
Ըստ արագության զեկույց


Locator v1.x Համակարգի հնարավորությունները

  • էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի որոշում,
  • շարժման ուղղության և արագության որոշում,
  • վիճակների որոշում (դռների բացելը, շարժիչի աշխատացնելը, «տաքսին ազատ է»),
  • «տագնապի» և սահմանված շարժման արագության գերազանցման ազդանշան,
  • օբյեկտների բազմաստիճան դասակարգում,
  • անցած ճանապարհի որոշում,
  • տեղեկատվության 3 ամսվա պահեստավորում:

Locator v1.x Համակարգի առավելությունները

Կենտրոնացված ծրագրային ապահովում
Կառավարման կենտրոնը կազմակերպելու համար անհրաժեշտ է կամայական համակարգիչ, որը միացված կլինի համացանցին: Ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է ստանալ վեբ բրոուզերով: Բացի այդ, առանց հավելյալ ներդրումների կարելի է կազմակերպել մի քանի կառավարման կենտրոններ:

Բարձր հուսալիություն
Համակարգի տեղեկատվական կենտրոնը կառուցված է գերհզոր սերվերների հիման վրա, նրանում ներառված են պահեստավորման և անխափան հոսանքի աղբյուրների համակարգեր: Դա նշանակում է, որ Ձեր տրանսպորտային միջոցների տեղափոխման և վիճակի մասին տվյալները պահվում են գլխավոր տվյալների բազայում նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր կառավարման կենտրոնը չի աշխատում:

Տեխնիկական սպասարկման ծառայություն
Համակարգի օգտվողների համար գործում է տեխնիկական սպասարկման ծառայությունը, որի մասնագետները ոչ միայն կարող են վերացնել առաջացած անսարքությունները, այլև կատարել անհրաժեշտ խորհրդատվություն:

Անվճար թարմացումներ
Ծրագրային ապահովման պարբերական թարմացումը կատարվում է անվճար: Տրանսպորտային միջոցների վերահսկման և ղեկավարման նոր հնարավորությունները համակարգի պատվիրատուների համար հասանելի են դառնում առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների:

Բարձր արագագործություն և բարձր թողարկման հնարավորություն
Ավտոմեքենաներից կառավարչի աշխատանքի վայր հաղորդագրությունների փոխանցումը տևում է նվազագույնը երկու անգամ ավելի քիչ ժամանակ և ծախսում նվազագույնը երկու անգամ ավելի քիչ համացանցի տրաֆիկ, քան այն համակարգերը, որոնք կառավարման կենտրոնում որպես տվյալների ընդունիչ օգտագործում են GSM մոդեմներ:



GPS արբանյակային վերահսկողության և գեո տեղեկատվական համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հասցեն
Նորույթ:
Նորույթ
GPS արբանյակային վերահսկողության և գեո տեղեկատվական համակարգերի մշակման ծառայություններ տրամադրող հայկական ընկերության հասցեն
Մեր հաճախորդներից են: